Լրատվամիջոցները հայտնել են ամերիկյան Այովա նահանգի դպրոցում հրաձգության մասին |armenpress.am|
22:01 - 04 հունվարի, 2024

Լրատվամիջոցները հայտնել են ամերիկյան Այովա նահանգի դպրոցում հրաձգության մասին |armenpress.am|

armenpress.am: Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են ԱՄՆ-ի Այովա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը։ Այդ մասին տեղեկացնում է NBC News հեռուստաալիքի կայքը։ 

«Դալլասի շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում», - հայտնել է հեռուստաալիքը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։ Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել միջադեպի մանրամասները։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել