news.am: Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 161-ի։ Այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։
Աղետի հետևանքով առնվազն 560 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեռ չեն կարողանում գտնել 195 բնակչի։ Ամենամեծ վնասը տեղի է ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որտեղ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շենք։ Տուժած տարածաշրջանը շարունակում է զգալ էլեկտրաէներգիայի և ջրի և վառելիքի պակաս:
Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը՝ ներառելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներին։ Վերջին անգամ փրկարարներին հաջողվել է գտնել և փլատակների տակից կենդանի մարդու հանել հունվարի 6-ին՝ տեղի 90-ամյա բնակչուհու, ով ավելի քան հինգ օր անցկացրել է սեփական տան փլատակների տակ:
comment.count (0)