Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
20:06 - 08 հունվարի, 2024

Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Համապատասխան հրամանագիրն այսօր՝ հունվարի 8-ին, ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)», - նշված է փաստաթղթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել