Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Աունին` Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
«Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
comment.count (0)