Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 |armenpress.am|
11:38 - 10 հունվարի, 2024

Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հունաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։

Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել