Պետպատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները տրամադրվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին․ Անահիտ Ավանեսյան |tert.am|
12:02 - 12 հունվարի, 2024

Պետպատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները տրամադրվում են ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Առաջին օրվանից համապատասխան օրենսդրական կարգավորումների շրջանակներում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել ենք ամբողջական բժշկական փաթեթը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«ՀՀ-ում պետական պատվերի շրջանակներում հասանելի բոլոր ծառայությունները արցախցիներին տրամադրվում են պետության կողմից փոխհատուցմամբ և անվճար են»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ այդ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա։

«Քաղաքացին նախ պետք է գրանցվի ամբուլատոր օղակում՝ որևէ ամբուլատորիայում կամ պոլիկլինիկայում, այնտեղ ստանա առաջնային բուժօգնությունը, այնուհետև կարիքի պարագայում բժշկի կողմից տրամադրված ուղեգրի միջոցով ստանա հիվանդանոցային բժշկական ծառայությունները»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում նրանց տրամադրվել է 5796 հիվանդանոցային բժշկական ծառայություն՝ պետպատվերի շրջանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել