tert.am: ԱՄՆ պետքարտուղարության՝ հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի 15-ից 18-ը այցելել Հայաստան և Վրաստան։ Այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես ասվում է փաստաթղթում, «երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներն ու մարտահրավերները, ինչպես նաև կբացահայտի հետագա համագործակցության ոլորտները»։
Հայաստանում Նեֆյուն կհանդիպի պաշտոնյաների, այդ թվում՝ իրավապահների, իսկ Վրաստանում՝ հակակոռուպցիոն ծառայությունների և քննչական մարմինների պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ։
comment.count (0)