Թրամփը 50 տոկոսից ավելի ձայներով հաղթել է Այովայում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում
 |1lurer.am|
12:36 - 16 հունվարի, 2024

Թրամփը 50 տոկոսից ավելի ձայներով հաղթել է Այովայում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որն այժմ 4 տարբեր դատապրոցեսներում է ներգրավված, հաղթանակ է տարել Այովա նահանգում հանրապետականների ներկուսակցական առաջին ընտրափուլում: Թրամփը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Թրամփի վճռական և պատմական հաղթանակն ավելի միասնական կդարձնի հանրապետականներին և կմոտեցնի նոյեմբերի 5-ին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրություններում վերջնական հաղթանակի:

Փրայմերիզի արդյունքներով չորրորդ տեղը զբաղեցրած հանրապետական Վիվեկ Ռամասվամին հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու և Դոնալդ Թրամփին լիակատար աջակցության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել