Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա
18:48 - 17 հունվարի, 2024

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա

Հունվարի 18-19-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել