Արցախցիների բնակապահովման ծրագիրը վերաբերելու է նաև 44-օրյայի հետևանքով տեղահանվածներին |armeniasputnik.am|
20:11 - 17 հունվարի, 2024

Արցախցիների բնակապահովման ծրագիրը վերաբերելու է նաև 44-օրյայի հետևանքով տեղահանվածներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Բնակարաններով ապահովման ծրագիրը վերաբերվելու է ոչ միայն 2023–ի սեպտեմբերյան դեպքերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, այլև 2020–ի 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածներին։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ թեման շատ լուրջ է, մենք մեկ շաբաթվա ընթացքում մեծ խորհդակցություն կհրավիրենք և այդ ընթացքում կկայացնենք վերջնական որոշումներ, ծրագրին ընթացք կտանք»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով եթե մինչև այժմ տարբեր ժամանակներում տեղահանված մեր հայրենակիցների համար ծրագրերում որոշակի տարբերակում էր արվում, ապա հիմա տրամաբանությունն այն է, որ ծրագրերը պետք է նույնական լինեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել