Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը
11:42 - 18 հունվարի, 2024

Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը

Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։ Համապատասխան հարցը զեկուցվող հարցերի փաթեթով ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում։

Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում ղեկավարել է Ոստիկանության մարզային վարչությունը։ 2023թ․ հունիսից ՏԿԵՆ ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։ 

«Երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ եմ մարզում առկա հիմնահարցերից և նշանակվելու պարագայում պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- նիստի ժամանակ ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, որՆիկոլ Փաշինյանը եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո հունվարի 4-ին աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել