«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|
19:56 - 18 հունվարի, 2024

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

hetq.am: Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար ոչ միայն գործընկերներ են, այլև եղբայրական երկրներ։ Այդ մասին, Վրաստանի առաջին ալիքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պանելային քննարկումներից մեկի ժամանակ։

«Վրաստանը շատ սերտ հարաբերություններ ու գործընկերություն ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ երկրները պետք է երկկողմ հարաբերություններ ունենան, ինչը, ըստ նրա, ճիշտ ճանապարհն է:

«Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Հավելեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի պարագայում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և անարդյունավետ։ Ուստի, հաջողություն եմ մաղթում նրանց»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ հույս ունի, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել