azatutyun.am: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսված չէ, «Ազատության»-ը փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հունիսի 1-ին Վիեննայում, սա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր։
Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
comment.count (0)