«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն
20:06 - 19 հունվարի, 2024

«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն

Այսօր «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանի կողմից Երևանում հրավիրված համագումրը չի կարող համարվել իրավազոր։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության պաշտոնական էջը։
«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ներկա պահին կուսակցության անդամների թիվն ավելացել է՝ դառնալով 782, այսինքն այսօր հրավիրված համագումարը իրավազոր չէ։
«Քանի որ համագումարը չի հրավիրվել կուսակցության կառավարման խորհրդի անդամների թվի 2/3-ի որոշմամբ կամ կուսակցության անդամների թվի 1/5-ի նախաձեռնությամբ, որի հրավիրման վերաբերյալ որոշումը պետք է կրկին կայացնի խորհուրդը, որը առկա չէ, այսինքն` 2024թ․ հունվարի 19-ին հրավիրված համագումարը և համագումարի կողմից կայացված որոշումներն անօրինական են»,–նշված է հաղորդագրության մեջ։
 
Հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։
 
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։ Նա նաև հայտնել էր, որ հունվարի 19–ին հանրագումար է հրավիրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել