Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել
 |armenpress.am|
22:39 - 19 հունվարի, 2024

Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել |armenpress.am|

armenpress.am: Վարդան Ղուկասյանը որոշում է կայացրել հրաժարվել «Հանրային ձայն» կուսակցությունից և նոր կուսակցություն բացել՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անունով, որով էլ կմասնակցի հետագայում ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղուկասյանը այս մասին հայտարարել է իր հրավիրած համաժողովի ժամանակ։ 

Նա նշել է, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար, ուստի որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։

«Ես որոշեցի իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն առանց այդ աղբի՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ հավակնություններ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցոթյունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասել է Ղուկասյանը։

«Հանրային ձայն» կուսակցության ներսում կոնֆիլկտ էր առաջացել  դեռևս հունվարի 10-ին, երբ քաղաքական ուժի «Ֆեյսբուք»-ի էջը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դադարեցրել է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Վարդան Ղուկասյանն իր հերթին հայտարարել էր, որ «Հանրային ձայն» կուսակցությունը ինքն է ստեղծել, և այդ կուսակցությունը առանց իրեն չի կարող լինել և հունվարի 19-ին համագումար հրավիրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել