Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից
 |factor.am|
14:45 - 22 հունվարի, 2024

Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից |factor.am|

factor.am: Սահմանամերձ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը կտեղափոխվի․ այս մասին Factor TV-ի խմբագրություն են ահազանգում բնակիչները։

Նրանք լսել են, որ փետրվարի 15-ից վարչությունը տեղափոխվելու է Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։ 

Վարդենիսի անձնագրային բաժանմունքը երկու աշխատակից ունի և գրեթե միշտ հերթում սպասող քաղաքացիներ․ որոշումը նրանց համար անակնկալ է, բաժանմունքի տեղափոխումը՝ խնդիր։ Որոշումը հանրային մեծ դժգոհություն է հարուցել․ բնակիչների գլխավոր խնդիրն այն է, որ հանրային տրանսպորտ չի գործում․ կա՛մ տաքսիով պիտի հասնեն Մարտունի քաղաք, կա՛մ մեքենայով։

Եթե բաժանմունքը տեղափոխվի, նրանք կկորցնեն աշխատանքը, քանի որ չեն կարող ամեն օր Վարդենիսից հասնել Մարտունի։ 

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց բաժանմունքների տեղափոխման մասին լուրերը։ «Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝  բնակչության սպասարկման ծածկույթը»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել