Սիրիա մեկ օրում վերադարձել է ավելի քան 350 փախստական |armenpress.am|
12:40 - 04 հունվարի, 2020

Սիրիա մեկ օրում վերադարձել է ավելի քան 350 փախստական |armenpress.am|

armenpress.am: Նախօրեին ավելի քան 350 փախստական վերադարձել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պատերազմող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը հաղորդում է, որ Սիրիա վերադարձել են Լիբանանից, Հորդանանից: Կենտրոնի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ականզերծել են նաև 1,8 հա տարածք:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան է մղվում քաղաքական ճանապարհով կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել