Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է
 |amerikayidzayn.com|
09:51 - 24 հունվարի, 2024

Իսրայելը պնդում է՝ Գազայում պարենի պակասի պատճառը սննդի բաշխման մեջ է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  «Համասի» ենթակայությամբ գործող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, շրջանում զոհերի թիվն անցել է 25 հազարը։ ՄԱԿ-ը զգուշացրել է Գազայի հատվածում սովի և համաճարակի աճող վտանգի մասին: Ի պատասխան, Իսրայելը պնդում է՝ Գազա բավարար քանակությամբ է սնունդ մտնում, և խնդիրը պարենի բաշխման մեջ է։

ՄԱԿ-ի ներկայացմամբ, Գազայում մադասիրական իրավիճակը շարունակում է վատթարանալ, և պարենի պակասն ու հիվանդությունները կանգնած են ազգաբնակչության առջև:

«Մարդիկ մահանում են ոչ միայն ռումբերից ու փամփուշտներից, այլև՝ սննդի և մաքուր ջրի բացակայությունից, առանց հոսանքի և դեղորայքի հիվանդանոցներում, հյուծիչ գաղթից՝ մարտերից խուսափելու համար»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Կազմակերպությունը նախազգուշացնում է՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներ գտնվում են սովի շեմին, մոտ 380 հազարն արդեն իսկ բախվել է պարենային սուր պակասին:

Այդուհանդերձ, Իսրայելի պաշտպանության նախարարության կազմում գործող «COGAT» («The Coordinator of Government Activities in the Territories») ստորաբաժանման ներկայացուցիչները պնդում են՝ հրեական պետությունը անում է հնարավորը՝ թույլատրելու մեծաքանակ մարդասիրական օգնության մուտքը Գազա, այդ թվում՝ բացելով պաղեստինյան այդ շրջան տանող երկրորդ անցակետը՝ միջազգային աջակցության հոսքն ընդլայնելու համար։

Պաղեստինյան շրջաններում քաղաքացիական հարցերով զբաղվող այդ ստորաբաժանման ներկայացմամբ, խնդիրը Գազայի հատվածում պարենի բաշխման մեջ է՝ «Համասի» զինյալները գողանում են օգնության մի մասը, իսկ ՄԱԿ-ը չի կարողանում արդյունավետ իրականացնել բաշխումը:

«Գիտենք, որ [իրականում] Գազայում մարդասիրական իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է «Համասը»։ Նաև նշեմ՝ Գազայի հատվածում գործող մարդասիրական կազմակերպություններում առկա են որոշակի խնդիրներ»,- ասում է «COGAT»-ի արտաքին կապերի ղեկավար Յոթամ Շեֆերը։

«Համասն» ու ՄԱԿ-ը անարձագանք են թողել վերոհիշյալի առնչությամբ «Ամերիկայի ձայնի» հարցումները:

«COGAT»-ի տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առաջ առաջ օրական 400-500, այդ թվում՝ սնունդ տեղափոխող 70-80 բեռնատարներ էին Իսրայելից մուտք գործում Գազա:

Այժմ օրական միջինը շուրջ 200 բեռնատար է անցնում Գազայի հատված, և դրանցից մոտ 150-ը ամբողջությամբ բեռնված են պարենով: Ի հավելումն, ԱՄՆ կողմից վերջերս հայտարարված համաձայնությամբ, իսրայելական Աշդոդ նավահանգստից մեծ քանակությամբ ալյուր է առաքվելու Գազայի հացի գործարաններ, որոնք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շնորհիվ օրական արտադրում են 2 միլիոն հատ պիտա տեսակի հաց:

Սննդի պակասը միակ խնդիր չէ։ Պաղեստինցի պաշտոնյաների ներկայացմամբ, Գազայի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում, ապաստարաններում բացակայում են սանիտարական տարրական պայմանները, ինչն էլ հիվանդությունների տարածման բուն է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել