civilnet.am: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս չորս ամսով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։
Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։
comment.count (0)