Հունգարիայի խորհրդարանը Շվեդիայի հարցով արտահերթ նիստ չի գումարի
 |azatutyun.am|
15:03 - 25 հունվարի, 2024

Հունգարիայի խորհրդարանը Շվեդիայի հարցով արտահերթ նիստ չի գումարի |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագրի վավերացման նպատակով արտահերթ նիստ չի գումարի, հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը։

Նրա կարծիքով՝ ընդդիմադիր կուսակցությունները գուցե կփորձեն նիստ գումարելու դիմում ներկայացնել, բայց այն, հավանաբար, չի բավարարվի:

«Ընդհանուր առմամբ, ես որևէ հրատապություն չեմ տեսնում, չեմ կարծում, որ կա որևէ բացառիկ իրավիճակ»,- ասել է խորհրդարանի նախագահը:

Հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, և Հունգարիան այժմ միակ երկիրն է, որի խորհրդարանը դեռ չի քվեարկել Ստոկհոլմի հայտի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել