Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
12:58 - 30 հունվարի, 2024

Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան:

Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:

Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել