Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են իրականացվում
13:59 - 31 հունվարի, 2024

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են իրականացվում

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են իրականացվում: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հաստատել են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց պահպանում ենք անմեղության կանխավարկածը»,- չմեկնաբանելով աշխատանքից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանի աշխատասենյակի խուզարկության և նրա ձերբակալության մասին լուրերը` ասաց նախարարության խոսնակը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել