Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|
19:35 - 05 փետրվարի, 2024

Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի խորհրդարանը չի կարողացել վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ քվորումի բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունները, ունենալով 199-ից 133 մանդատ, ինչպես խոստացել էին, ներկա չեն եղել հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ նիստերի դահլիճում եղել է 51 պատգամավոր, բացակայել են 148-ը։

Ուրբաթ հայտնի է դարձել, որ իշխող Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունը փետրվարի 5-ին չի մասնակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացման քվեարկության համար հրավիրված արտահերթ նիստին և կսպասի Հունգարիայի ու Շվեդիայի վարչապետների հանդիպմանը։ Ֆիդեսի խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտարարել է, որ վավերացումը կարող է տեղի ունենալ գարնանային նստաշրջանի հենց սկզբում, որը մեկնարկում է փետրվարի վերջին։

Փետրվարի 5-ին արտահերթ նիստ էր նշանակվել, երբ ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին կոչ են արել արտահերթ նիստ հրավիրել՝ վավերացնելու Շվեդիայի դիմումը։ Կանոնակարգի համաձայն՝ նիստ է նշանակվում, եթե դա պահանջում է պատգամավորների առնվազն 20%-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել