ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել |tert.am|
09:58 - 06 փետրվարի, 2024

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների վրա, որոնք ներգրավված են մեր պատժամիջոցները շրջանցելու մեջ», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։

Բորելի խոսքով` պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. փաթեթը կհաստատվի մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման երկրորդ տարուն ընդառաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել