Կիևի մերձակայքում «Բայրաքթարների» գործարան է կառուցվում |azatutyun.am|
16:51 - 07 փետրվարի, 2024

Կիևի մերձակայքում «Բայրաքթարների» գործարան է կառուցվում |azatutyun.am|

azatutyun.am: Կիևի մերձակայքում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը, Reuters-ին տեղեկացրել է ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ գործարանի շինարարությունն ընթացքի մեջ է, առաջին անօդաչուները կթողարկվեն արդեն 2025 թվականին։ Բայրաքթարն ասել է, որ գործարանի շինարարության նպատակով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է 95 միլիոն ամերիկյան դոլարի։

Ուկրաինայում Bayraktar-ների գործարան կառուցելու մասին համաձայնագիրը կնքվել էր 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից մի քանի օր առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել