pastinfo.am: ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց է հաճախել տասը տարեկանում, ավարտել՝ քսանում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Ագնեսա Խամոյանը։
«Դուք պատրաստվում եք դառնալ մարդ, ով պետք է վերահսկի դատավորներին, ստուգի նրանց բարեվարքությունը։ Դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ և այս պայմաններում Դուք չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը»,- հայտարարեց Ագնեսա Խամոյանը։
Նա պարզաբանեց, որ կենսագրական խնդիրը կապված չէ միայն տասը տարեկանում դպրոց հաճախելու հետ, այլ հարցն այն է, որ զինվորական ծառայությունից ազատվելուն՝ ընտանեկան կարգավիճակով պայմանավորված։ Մասնավորապես, խոսքը երկու և ավելի երեխաներ ունենալու մասին է և, թեև ԲԴԽ թեկնածուն պնդել է, որ ամուսնացել է միայն մեկ անգամ՝ 2012-ին, սակայն Ագնեսա Խամոյանը, ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, պարզել է, որ Կարեն Թումանյանն ունեցել է նաև ևս մեկ գրանցված ամուսնություն 1997 թվականին՝ բանակ զորակոչվելուց մեկ տարի առաջ։
«Մարդն ակնհայտորեն խուսափել է զինվորական ծառայությունից։ Ես չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել, թե այդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ է գրանցված եղել։ Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունից, ամուսնանալով ․․․ կարծում եմ, բոլորդ հասկացաք։ ՔՊ-ական պատգամավորներ, հիմա յուրաքանչյուրդ Ձեր քվեարկությամբ կիսելու եք ադ բարոյականության հարցը»,- նշեց Ագնեսա Խամոյանը։
comment.count (0)