Հայաստանը մարդասիրական օգնություն է փոխանցել Ուկրաինային
09:52 - 09 փետրվարի, 2024

Հայաստանը մարդասիրական օգնություն է փոխանցել Ուկրաինային

Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվեց Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլք.
Կարճ ելույթներ ունեցան Նատալյա Կալմիկովան, Վլադիմիր Կարապետյանն ու Դավիթ Մկրտչյանը։

Նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալ։ Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել