Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա՝ այնքան լավ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։
Նրա խոսքով Հայաստանը սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Ալիևի կարծիքով՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է:
«Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա։ Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի: Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,- ասել է Ալիևը։
comment.count (0)