tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Կապան-Զանգելան հատվածում իրենց սահմանապահ զինվորին վիրավորելու մեջ՝ այն որակելով որպես «սադրանք»։
«Այս քայլը լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»։
Վերջին 4-5 ամիսների կայունության պայմաններում նման սադրիչ գործողություններն ակնհայտորեն հակասում են Հայաստանի հայտարարած խաղաղության ուղերձներին։
Ավելին, նման սադրանքը, որը ձեռնարկվել է հենց Հայաստանում Եվրոպական միության առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։
Պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում»։
comment.count (0)