ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը |1lurer.am|
12:52 - 13 փետրվարի, 2024

ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի պահպանման մասին որոշումը՝ Ուկրաինայի շահերից ելնելով դրանց հետագա օգտագործման համար: Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս որոշման հիման վրա Խորհուրդը կարող է սահմանել ԵՄ բյուջե ֆինանսական ներդրումների ռեժիմ՝ Ուկրաինային հետագա վերականգնման հարցում աջակցելու համար: Ֆինանսական ներդրումը կարող է ԵՄ բյուջեի միջոցով ուղղվել Ուկրաինայի օգնության հիմնադրամին:

ԵՄ Խորհրդի որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Մոսկվան չափազանց կոշտ պատասխան կտա ակտիվների առգրավմանը: «Դա գողություն է։ Դա յուրացում է նրա, ինչը քեզ չի պատկանում»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել