armenpress.am: Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնել և հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի: Ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանի պլանի և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրին:
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
comment.count (0)