azatutyun.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել երեկ նախարարի պաշտոնից ազատված Վահան Քերոբյանին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Քերոբյանն այսօր այցելել է Քննչական կոմիտե և մինչ այս պահը դուրս չի եկել:
comment.count (0)