Պուտինն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար «կյանքի ու մահվան հարց» է անվանել |azatutyun.am|
13:31 - 18 փետրվարի, 2024

Պուտինն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար «կյանքի ու մահվան հարց» է անվանել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արևմուտքի համար միայն մարտավարական դիրքորոշման հարց է, իսկ Ռուսաստանի համար՝ կյանքի ու մահվան հարց, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նման կերպ նա մեկնաբանել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ իր հարցազրույցի «պատմական մասի» վերաբերյալ հատվածը։

Նա նշել է, որ և՛ ռուս, և՛ օտարերկրյա ունկնդիրների համար կարևոր է հասկանալ, թե «որքան զգայուն և կարևոր է» Ռուսաստանի համար «այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ»։

Հարցազրույցը բավականին քննադատվել էր, նշվել, որ լրագրողը քարոզչական հարթակ տրամադրեց Ռուսաստանի ղեկավարին՝ հնարավորություն տալով երկու ժամվա ընթացքում ևս մեկ անգամ շարադրել իր տեսակետները։

Ուկրաինա ներխուժելու սկզբից ի վեր, գրեթե երկու տարիների ընթացքում սա Պուտինի առաջին հարցազրույցն էր ամերիկյան մամուլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել