Շմոլ գազից թունավորված երեխաները շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից
12:20 - 19 փետրվարի, 2024

Շմոլ գազից թունավորված երեխաները շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխված 6 երեխաները, որոնք թունավորվել էին շմոլ գազից, շուտով դուրս կգրվեն: Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ–ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից)։ Նրանցից 5-ի վիճակը գնահատվել էր միջին ծանրության, մեկինը՝ ծանր։

«Այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»,– ֆեյսբուքյան էջում գրել է Դանիելյանը:

Նա նաև նշել է, որ բուժառուները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում` բարոթերապիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել