Bank of Georgia-ն գնում է Ameriabank-ը |civilnet.am|
17:00 - 19 փետրվարի, 2024

Bank of Georgia-ն գնում է Ameriabank-ը |civilnet.am|

civilnet.am: Bank of Georgiа-ն տեղեկացնում է, որ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Մեծ Բրիտանիայում գրանցված բանկի հայտարարության համաձայն՝ գործարքի արժեքը կկազմի 303,6 մլն դոլար։

«Ameriabank-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը»,- հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։

Ameriabank-ի տարածած հայտարարությունում էլ ասվում է, որ բանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG (Bank of Georgia Group) միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ. «Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ameriabank-ի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը»։

«Գործարքի վերջնական հաստատումից հետո Ameriabank-ը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին»,- ասված է հայտարարությունում։

Ameriabank-ի 49 տոկոսի բաժնետերը Ռուբեն Վարդանյանն է, որն այժմ գտնվում է Բաքվի բանտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել