Աշոտ Դանիելյանի մոտ անձնական խուզարկությամբ թմրանյութ չի հայտնաբերվել. պաշտպան |aysor.am|
13:19 - 21 փետրվարի, 2024

Աշոտ Դանիելյանի մոտ անձնական խուզարկությամբ թմրանյութ չի հայտնաբերվել. պաշտպան |aysor.am|

aysor.am:Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անվտանգության նախկին աշխատակից Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպանը։

«Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտանաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանն ասաց, թե մինչ այս պահն իրենց ձերբակալման արձանագրությունը չի տրամադրվել, միայն որոշումն է տրամադրվել։

Բացի այդ, նա նշեց, թե Դանիելյանի մեքենան շուրջ 3 ժամ կնիքված չի եղել։

«Անհասկանալի է՝ ինչու է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել, ինչու են դիմակավորված եղել այդ անձինք, ինչու պարեկները չեն ուղեկցել, ինչու հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում, ինչու են այս ամենը տարբեր լրատվամիջոցներ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,-ասաց պաշտպանը։

Նա նշեց՝ այս պահին Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։

«Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-ասաց պաշտպանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել