Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը
 |armenpress.am|
21:25 - 21 փետրվարի, 2024

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։

Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և  անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,-ասել է Մակրոնը՝ այդ ընդհանուր հավակնություններում ողջունելով Հայաստանի ներդրումը «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել