ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը  |amerikayidzayn.com|
10:34 - 22 փետրվարի, 2024

ԱՄՆ-ն կրկին վետո է կիրառել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ՝ առաջարկելով իրենը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold">

Միացյալ Նահանգները կրկին վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում: Բայց այս անգամ Վաշինգտոնն առաջարկել է իր նախագիծը, որն առաջարկում է ժամանակավոր զինադադար հաստատել: 

Իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները Գազայի հարավում գտնվող ու Եգիպտոսին սահմանակից Ռաֆահ քաղաքին, ուր ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։ Ոմանք բազմիցս են տեղահանվել են անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր։

Իրավիճակը Գազայում վերստին հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում, և կրկին Միացյալ Նահանգները վետո է կիրառել արաբական երկրների աջակցությունը վայելող բանաձևի նկատմամբ, որը պահանջում էր անհապաղ զինադադար հաստատել Գազայում:

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր երրորդ անգամ է, ինչ Վաշինգտոնը վետո է կիրառում Գազայում նմանատիպ բանաձի նկատմամբ:

ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը այն անվանել է «անխոհեմ և վտանգավոր»․ «Իսրայելը սարսափելի հանցագործություններ է կատարում՝ միլիոնավոր անմեղ պաղեստինցիների անասելի տառապանքներ պատճառելով: Իսրայելը վետոյով պաշտպանվելու կարիք չունի: Այս խորհուրդը պետք է պաշտպանի պաղեստինցի երեխաներին, կանանց ու տղամարդկանց»:

ԱՄՆ-ն առաջարկել է բանաձևի իր նախագիծը, ըստ որի պահանջվում է Գազայի հատվածում հաստատել ժամանակավոր հրադադար՝ Իսրայելի և «Համասի» միջև պատանդների գործարքին զուգահեռ: Վաշինգտոնի ներկայացմամբ, առաջարկը համաձայնեցված է Եգիպտոսի ու Կատարի հետ:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է․ «Մեր նախագիծը ընդգծում է, որ Գազայի հատվածի կրճատում չի կարող լինել և մերժում է Գազայում քաղաքացիական անձանց բռնի տեղահանումը՝ ընդգծելով նաև, որ ներկա պայմաններում Ռաֆահի վրա խոշոր ցամաքային հարձակումը չպետք է շարունակվի»:

Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե «Համասի» ձեռքում պահվող բոլոր պատանդները չազատվեն մինչև այս մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը, ապա Ռաֆայի ուղղությամբ ցամաքային հարձակումը կշարունակվի:

«Ամեն օր սպառնալիքներ են հնչում։ Չգիտենք՝ ուր գնանք»,- ասում է Ռաֆահում ապաստանած պաղեստինցի Նիհալ Օբեյդը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ առաջարկած բանաձևը չի թաքցնում Վաշինգտոնի բացասական դիրքորոշումը Գազայի հատվածում իսրայելական ռազմուժի գործողությունների առնչությամբ։

Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Ռիչարդ Գոուանն ասում է․ «Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է մի տեքստ, որն, իրոք, պարունակում է բավականին խիստ, թեև անուղղակի քննադատություն Գազայում Իսրայելի գործողությունների և Արևմտյան ափին հաստատված իրավիճակի առնչությամբ: Կարծում եմ, սա նշան է, որ Բայդենի վարչակազմի համբերությունը սպառվում է»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է, թե չի պատրաստվում ենթարկվել միջազգային ճնշմանը։ Այս շաբաթ Իսրայելում սպասում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդական Բրեթ ՄըքԳուրկին, որի նպատակն է համոզել Իսրայելին համաձայնության գալ պատանդների գործարքի շուրջ և հրաժարվել Ռաֆահում ցամաքային գործողությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել