ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժած 1 անչափահաս դեռ շարունակում է բուժումը արտերկրում
 |1lurer.am|
14:34 - 27 փետրվարի, 2024

ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժած 1 անչափահաս դեռ շարունակում է բուժումը արտերկրում |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղում՝ բենզինի պահեստում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեծ մասը արտերկրում բուժումը ստանալուց հետո վերադարձել է Հայաստան: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեծ մասը վերադարձել են, մեծ մասի վերականգնողական բուժօգնությունը շարունակում է այստեղ կազմակերպվել:

Մենք ունենք մի անչափահաս երեխա, որը հիմա ԱՄՆ-ում է, դեռ շարունակում է իր բուժումը: Ավարտելուց հետո նա ևս կվերադառնա ՀՀ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ մոտ 20 տուժած էր արտերկիր մեկնել՝ բուժումը շարունակելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել