Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, հանդիպել Ասադի հետ |azatutyun.am|
14:55 - 07 հունվարի, 2020

Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, հանդիպել Ասադի հետ |azatutyun.am|

azatutyun.am:   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի հետ: «Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», - մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ նախագահ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և երկրում «խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017 թվականից ի վեր, երբ այցելել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից: 9-րդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունում Մոսկվան ռազմական աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Բաշար Ասադի զորքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել