Խալիֆա Հաֆթարը Պուտինին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել Ռուսաստան` բանակցությունները շարունակելու համար |tert.am|
16:40 - 17 հունվարի, 2020

Խալիֆա Հաֆթարը Պուտինին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել Ռուսաստան` բանակցությունները շարունակելու համար |tert.am|

tert.am:  Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել ընդունելու Ռուսաստան այցելելու հրավերը` շարունակելու համար Լիբիայի հարցով բանակցությունները: 
«Շնորհակալ եմ Ձեզ և իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Մոսկվայում Լիբիային խաղաղության տանող խաղաղ բանակցությունների անցկացման ռուսական կողմի նախաձեռնությանը: Հաստատում եմ, որ մենք պատրաստ ենք ընդունել ձեր հրավերը` Ռուսաստանի դաշնություն այցելելու և սկսած երկխոսությունը շարունակելու համար: Ընդունեք մեր խորին հարգանքները»,-ասված է նամակի տեքստում:

Ավելի վաղ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:


Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել