Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա |tert.am|
14:07 - 20 հունվարի, 2020

Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա |tert.am|

tert.am:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օրինագծի դիտարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչները կլինեն սահմանադրական հանձնաժողովի համանախագահներ Անդրեյ Կլիշասը, Պավել Կրաշենիննիկովը և Տալիյա Խաբրիևան:

Պուտինը հունվարի 15-ին Դաշնային խորհրդին ուղղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մեջ ամրագրել նվազագույն աշխատավարձի չափը, խստացնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջները, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև վերաբաշխել լիազորությունները:


Բարեփոխումների վերաբերյալ հատուկ առաջարկներ պատրաստելու համար 75 հոգանոց աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել:

Բարեփոխումների վերաբերյալ համընդհանուր քվեարկությունը կարող է անցկացվել այս տարվա ապրիլին կամ մայիսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել