Պուտինը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Բարեկամության շքանշանով |armenpress.am|
14:06 - 20 դեկտեմբերի, 2019

Պուտինը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Բարեկամության շքանշանով |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանին: Պարգեւատրումը տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստից հետո։

«Ես ունեմ պատվավոր առաքելություն, պատվավոր պարտականություն՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին հանձնելու Ռուսաստանի բարձր պետական պարգեւը՝ Բարեկամության շքանշանը»,-հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը: Նա նշել Է, որ Տիգրան Սարգսյանը ծանրակշիռ անձնական ավանդ Է ներդրել Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում՝ հաջողությամբ լուծելով ինտեգրացիոն օրակարգի բոլոր ամենաբարդ հարցերը եւ բարձրացնելով միավորման միջազգային հեղինակությունը: «Բարեկամության շքանշանով պարգեւատրելը նաեւ Տիգրան Սուրենովիչի հատուկ վաստակի ճանաչումն Է Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»,-ասել Է Պուտինը՝ հիշեցնելով այն տարիների մասին, երբ Տիգրան Սարգսյանն աշխատել Է որպես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի եւ կառավարության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել