Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը |tert.am|
17:23 - 15 հունվարի, 2020

Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը |tert.am|

tert.am:    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117 հոդվածի երկրորդ մասի և 83 հոդվածի համաձայն՝ որոշում եմ. հայտարարել ՌԴ կառավարության հրաժարականի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները նա հանձնարարել է Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև կառավարությանը հանձնարարել է կատարել իրենց պարտականությունը մինչև նոր կառավարության կազմավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել