ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ Ալեն Սիմոնյան
16:30 - 29 փետրվարի, 2024

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ 

Հարցին, թե խնդիրներ չե՞ն լինի Ռուսաստանի հետ, եթե չեն բացառում կառույցից դուրս գալը, Սիմոնյանը պատասխանեց․ 

«Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, արդեն ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, թե Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման չեն, մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների հաշվին և մեր սահմանների հաշվին, սպասենք մեր դաշնակիցը երբ է օգնելու», - նշեց ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել