Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում անկացնելու որոշում ունեն։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել։ Օրն ու վայրը կորոշենք», - Ռիա Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը։
Սերդար Քըլըչը նաև հայտնել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։
comment.count (0)