Էկոնոմիկայի նախարարը Լարսի փակման օբյեկտիվ պատճառ չի տեսնում 
 |azatutyun.am|
13:50 - 07 մարտի, 2024

Էկոնոմիկայի նախարարը Լարսի փակման օբյեկտիվ պատճառ չի տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Երկու օր առաջ էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել է՝ Լարսի փակման օբյեկտիվ պատճառ չի տեսնում։

ՀԱՊԿ-ից դուրս գալը չբացառելու ու Եվրամիության թեկնածու դառնալու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին տեղեկություններ են տարածվում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի փակման վերաբերյալ։

Հայաստանյան բեռնափոխադրմամբ, արտահանմամբ զբաղվող մի քանի ընկերություններից երեկ հաստատել էին՝ ռուսաստանցի մաքսայիններից նման ոչ պաշտոնական նախազգուշացում ստացել են։ Սակայն սահմանի փակման մասին խոսակցությունները հերքեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ վկայակոչելով ռուս գործընկերների հավաստիացումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել