Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում |azatutyun.am|
18:18 - 07 մարտի, 2024

Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում «ռազմավարական մեխանիզմ» անվանումը ստացած ձևաչափում։ Դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պետդեպարտամենտում սպասվող այս քննարկմանը հաջորդելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ վաղը նախատեսված բանակցությունները։

«Թուրք-ամերիկյան շփումների գլխավոր օրակարգային թեմաներն են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը և Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս» խմբավորման միջև ծավալված պատերազմը», - նշում է Reuters-ը՝ հավելելով, որ այս «համապարփակ բանակցությունների» միջոցով Վաշինգտոնը և Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել