ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայի հարցը |tert.am|
17:52 - 08 մարտի, 2024

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Գազայի հարցը |tert.am|

tert.am: Իսրայելի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը։ Գալանտն Օսթինին տեղեկացրել է «Համաս»-ի դեմ գործողությունների և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման գործընթացի մասին։

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

«Նախարար Գալանթն ընդգծել է, որ պատանդների վերադարձն Իսրայելի բարձրագույն բարոյական պատասխանատվությունն է, և որ դրան հասնելու համար գործադրվող ռազմական ճնշումը կավելանա: Պատանդների իրավիճակը միջազգային մարդասիրական ճգնաժամ է, այն պահանջում է գլոբալ իրազեկում և գործողություններ»,- ասել է Գալանտը:

Իսրայելի բանակի մամլո վարչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Օսթինին և ԱՄՆ վարչակազմին՝ Իսրայելին սատարելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել