ԱՄՆ փոխպետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում |azatutyun.am|
12:23 - 09 մարտի, 2024

ԱՄՆ փոխպետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քուրթ Քեմփբելը և Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Հանդիպումը կայացել է երեկ Վաշինգտոնում, ուր այցելում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակությունը:

Միլլերի փոխանցմամբ՝ Քեմփբելը և Աքչափարը քննարկել են «տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների շուրջ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման հարցերը», Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությունը և «Ասիայում ու դրանից դուրս համատեղ աշխատելու այլ հնարավորությունները»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել